Այսօր: Երեքշաբթի, 23 Մայիսի 2017թ.
Վարդաբլուրի համայնքապետարանի պաշտոնական կայք
ՎԱՐԴԱԲԼՈՒՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
31.12.17 Վարդաբլուրի գյուղապետի ողջույնի խոսքը համայնքի բնակիչներին
Հարգելի բարեկամ Ջերմորեն ողջունում եմ Վարդաբլուրի գյուղապետարանի կայքում : Մեր հայրենի բնօրրանն այն եզակի բնակատեղիներից է ,  որն իր աշխարհագրական դիրքով և պատմական արժեքներով յուրաքանչյուրիս հպարտությունն է :  Հավատարիմ մնալով իմ սկզբունքներին`ցանկանում եմ գյուղապետարանի աշխատանքները կազմակերպել բաց և թափանցիկ ,  համայնքի բնակիչներին  իրազեկել համայնքի ղեկավարի և ավագանու կողմից ընդունված որոշումներին : Կայքն օժանդակելու է գյուղապետարանի գործունեության նկատմամբ հասարակության տեղեկացվածության բարձրացմանը ... Մանրամասն
30.12.17 Վարդաբլուր
Գյուղ Արագածի տարածաշրջանում, Ապարան-Արթիկ ավտոմայրուղուց աջ: Մարզկենտրոնից գտնվում է 48 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Ջանկիթափա, Ջանգի, անվանումները: Վարդաբլուր է վերանվանվել 1950 թ-ին:Գյուղի տարածքում գտնվում են հին գյուղատեղիներ, սրբատաշ քարերով եկեղեցի:Տեղադրված է Փամբակի լեռնաշղթայի եւ Արագածի լեռնազանգվածի միջեւ ընկած գոգավորությունում: Գտնվում է ծովի մակարդակից 2075 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները ... Մանրամասն
16.02.17 ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԲԱՐՁՐՈՐԱԿ ՍԵՐՄԵՐ
         Հարգելի համգյուղացիներ,    Հանրապետությունում վարելահողերի նպատակային ու արդյունավետ օգտագործումն ապահովելու, ցանքատարածությունների, համախառն և միջին բերքի ծավալներն ավելացնելու, անմշակ հողերը շրջանառելու նպատակով 2017 թվականին ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից  նախատեսվում է իրականացնել գարնանացան մշակաբույսերի զարգացման ծրագիր, որի շրջանակներում արտերկրից կներկրվի գարնանացան մշակաբույսերի բարձրորակ սերմեր:    Խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետում համայնքապետարան ներկայացնել 2017 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար անհրաժեշտ գարնանացան ցորենի   (1 կգ-ը շուրջ 240 դրամ), գարնանացան ... Մանրամասն
30.12.16 ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Սի ր ելի համագյուղացիներ Ջե ր մո ր են   շնո ր հավո ր ում   եմ   Ձե ր   Ամանո ր ն   ու   Սու ր բ   Ծնուն դ ը , մաղթելով   առողջություն ,   անսահման   սե ր   ու   ե ր ջանկություն : Թող  2017   թվականը   լինի   միայն   հաջողություննե ր ի   ու   ձեռքբե ր ումնե ր ի   տա ր ի : Թող  հա ր ատևի  խաղաղությունը ,   համե ր աշխությունը ,   սե ր ն  ու  ... Մանրամասն
10.11.16 Վարդաբլուր համայնքի ղեկավարի շնորհավորական ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա 20-ամյակի առթիվ
Ջերմորեն շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման համակարգի բոլոր ներկայացուցիչներին Տեղական ինքնակառավարման մասնագիտական տոնի կապակցությամբ: Հետադարձ հայացք նետելով տեղական ինքնակառավարման 20-ամյա ընթացքին, կարելի է միանշանակ վկայել, որ տեղական ինքնակառավարման համակարգը ոչ միայն հասցրել է ձևավորվել և կայանալ, այլև հաջողությամբ շարունակում է կերտել իր պատմությունը: Համակարգի ապագայի մեր տեսլականն է` ունենալ ընդլայնված հնարավորություններով, նաև մեծ պատասխանատվությամբ գործող տեղական ինքնակառավարման մարմիններ: Համոզված եմ, որ այսուհետ ևս տեղական ինքնակառավարման մարմինները շարունակելու են վստահորեն կատարել իրենց առջև դրված խնդիրները՝ հանուն համընդհանուր բարեկեցության և հետագա առաջընթացի: Կրկին ... Մանրամասն
05.10.16 Սիրելի ուսուցիչներ, մանկավարժներ, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները մասնագիտական տոնի կապակցությամբ
Սիրելի ուսուցիչներ, մանկավարժներ, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ: Մեր ժողովուրդն իր դարավոր պատմության ընթացքում առանձնակի սիրով ու գնահատանքով է վերաբերվել ուսուցչին՝ հասարակական կյանքում նրան վերապահելով ամենապատվավոր ու հարգալից տեղը։  Ավելին, յուրաքանչյուր հայի համար ուսուցիչ և ծնող բառերը շատ հաճախ նույնացվում են։ Իսկ ապես, անչափ մեծ է ձեր վաստակը սերունդների կրթության ու դաստիարակության պատասխանատու գործում։ Լինելով ազգային արժեհամակարգի ձևավորողը` դուք միաժամանակ դառնում եք տվյալ համակարգի կարևոր հիմնասյունը: Մեր երկրի հզորացման ու ազգային իղձերի իրականացման գործում հավասարաչափ կարևոր է ձեզնից ... Մանրամասն
01.09.16 ՎԱՐԴԱԲԼՈՒՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով իմ բարեմաղթանքներն եմ հղում մեր համայնքի աշակերտներին, ուսանողներին և կրթության ոլորտի մշակներին: Սիրելի ուսանողնե'ր, դպրոցականնե'ր, մանկավարժնե'ր, ծնողնե'ր, շնորհավորում եմ ձեզ նոր ուսումնական տարվա սկզբնավորման և Գիտելիքի, գրի ու դպրության օրվա առիթով: Մեր հասարակության համար նոր սերնդի կրթության և դաստիարակության գործը միշտ դիտվել է որպես կենսական կարևորագույն խնդիր: Ժամանակակից աշխարհում բազմակողմանի և հիմնավոր կրթություն ստացած սերունդը, բարձր մակարդակ ապահովող կրթօջախները ազգային մեծ հարստություն են յուրաքանչյուր պետության համար: Մեր երկրի զարգացումն ու հեռանկարը ուղղակիորեն կապված են որակյալ կրթություն ապահովող նվիրյալների հետ:  Բոլորիս համար ... Մանրամասն
1 2


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Վարդաբլուր,1-ին փող. 2 փակ. շենք 1

093262515

vardablur.aragatsotn@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 39025306@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԱԲԼՈՒՐԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner